Սկանդալային պրոդյուսերը մանկապղծության և պատգամավորների երաշխավորության մասին․ ինչ է պատմում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Արմավիր քրեկակատարողական հիմնարկի կալանավոր Ստեփան Մարտիրոսյանը, ով հայտնում է, որ «Հայբիզնես» բանկի տնօրեն Վիտալի Գրիգորյանցը, օգտագործելով իր կապերը Հայաստանում, փորձում է իրեն մեղադրել մանկապղծության մեջ` այդ կերպ խոչընդոտելով պատգամավորների երաշխավորության միջնորդությանը, որի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է։

«Վիտալի Գրիգորյանցը, հերթական անգամ խեղաթյուրելով փաստերը, փորձում ինձ մեղադրել քրեական գործում դրված մի փաստաթղթում, որը 1978 թ-ի դատավճիռ է։ Այն առնչվում է 1976 թ-ին տեղի ունեցած դեպքերին։Ես և տուժողն այդ ժամանակ եղել ենք 16 տարեկան։Այդ տարիներին Աշոտ Շամիրյան անունով մի կոնդեցի, ով մեզանից մեծ էր, և որն այն ժամանակ մենակ էր բնակվում, ցանկանում էր վերցնել իմ ֆոտոխցիկը, որը բավական թանկ էր։ Շամիրյանը ուզում էր խլել ապարատը, սակայն ես թույլ չտվեցի։ Նա ինձ հրավիրել էր իր տուն, որտեղ նաև տուժող Մկրտչյանն էր, ով բարձրաստիճան պաշտոնյայի երեխա էր։

Նա մեզ երկուսիս ստիպեց մերկանալ, հետո շանտաժ արեց երկուսիս, որ լուսանկարները կհրապարակի։ Հիմա, որպեսզի ինձ սևացնեն, ցեխ շպրտեն իմ ամբողջ գործունեության վրա, հերիք չէ 50 տարի առաջվա դեպքերը ի հայտ են բերել, մի հատ էլ փաստերը ներկայացնում են խեղաթյուրված, և սա արվում է այն դեպքում, երբ հնարավոր է իմ գործում, որևէ դրական փոփոխություն տեղի ունենա։ Եվ ես հիմա մտածում եմ Համլետ Ղուշյանի և Մարինա Պողոսյանի դեմ դատական հայց ներկացնել»,-պատմեց Ստեփան Մարտիրոսյանը։

Ստեփան Մարտիրոսյանի պնդմամբ ՝ Վիտալի Գրիորյանցը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի գրավի միջնորդությունից առաջ ցեխ շպրտեն պատգամավորների, դատավորի վրա, վերջիններիս վախեցնելու նպատակով։

«Խոսում են նաև այն մասին, թե ես Սերժ Սարգսյանի փիառով եմ զբաղվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նման բան չի եղել, ես ստորագրել եմ մի պայմանագիր, որտեղ հստակ նշված է եղել , որ այդ ամեն ինչը արվում է նրա համար, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-հավելեց կալանավոր Մարտիրոսյանը։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանը և Հայկ Սարգսյանը, անձնական երաշխավորություն են ներկայացրել հոլիվուդյան պրոդյուսերի խափանման միջոցի փոփոխության համար՝ յուրաքանչյուրը վճարելով 500. 000-ական դրամ: Միաժամանակ, 3 պատգամավոր՝ Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը բնութագրեր են ներկայացրել դատարանին՝ խնդիրելով կալանքի փոխարեն կիրառել գրավ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին ազատազրկման դատապարտեց 5 տարի 7 ամիս ժամկետով:

Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր՝ ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս