
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ «Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար բոլոր թվային ծառայությունների վրա այս հղումով։
Սերժ Թանկյանը երգը գրել է Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա։
«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում»,- գրել էր նա: