«Որպես ֆուտբոլիստ նա լավագույնն էր, որպես մարդ` տհաճ ու վատագույններից մեկը».ԱԱ-1990-ի եզրափակչի մրցավարը` Մարադոնայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին մրցավար Էդգարդո Կոդեսալը, որը սպասարկում էր ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արեւմտյան Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ, պատմել է հարավամերիկյան թիմի լեգենդ Դիեգո Մարադոնայի պահվածքի մասին։

«Ես կարող էի Մարադոնային հեռացնել մինչեւ խաղը սկսվելը։ Նա հայհոյեց ինձ խաղի մեկնարկից առաջ, երբ հնչում էին հավաքականների օրհներգերը: Այնուհետեւ, երբ ես որոշեցի հեռացնել Մոնսոնին, նա վազեց դեպի ինձ եւ ասաց, որ ես գող եմ եւ գործում եմ ՖԻՖԱ-ի հովանավորությամբ: Ես տեսել եմ` ինչպես է Մարադոնան խաղադաշտում ստեղծում բացառիկ պահեր, տեսել եմ ինչպես է նրա ծունկը այտուցվել կոշտ սահանկումների պատճառով: Որպես խաղացող նա լավագույնն էր, բայց որպես մարդ` տհաճ էր եւ վատագույններից մեկը, ում ես հանդիպել եմ»,- Կոդեսալի խոսքերն է մեջբերում The Sun-ը ` հղում կատարելով Tirando Paredes-ին։

ԱԱ-1990-ի եզրափակչում Կոդեսալը 2 կարմիր քարտ է ցույց տվել արգենտինացիներին, իսկ խաղավերջում վերջիններիս դարպասին նշանակել է 11մ հարված, ինչն էլ վճռել է հանդիպման ելքը: Արեւմտյան Գերմանիան այդ 11 մետրոնացը հստակ իրացնելու շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է Մարադոնայի Արգենտինային եւ դարձել աշխարհի չեմպիոն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս