Մարադոնան անհավատալի բաներ է արել 4-5 տարի շարունակ, սակայն Մեսսին նույնն անում է արդեն 15 տարի. Կասանո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին եւ «Նապոլիի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային եւ նշել, որ այդ զույգից լավագույնը Մեսսին է.«Մարադոնան անհավատալի բաներ է արել 4-5 տարի շարունակ, սակայն Մեսսին նույնն անում է արդեն 15 տարի։

Նա խփել է 710 գոլ եւ կատարել 300 գոլային փոխանցում։ Երբ Մեսսին խաղում է, նրա թիմն արդեն հաղթում է 1 ։ 0 հաշվով։ Մարադոնայի երկրպագուները պետք է հաշտվեն դրա հետ։ Կա մեկը, ով առաջ է անցել նրանից», – Կասանոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս