Ափսոսում եմ, որ իշխանություններն այս նախագիծը մշակելիս չներգրավեցին լրագրողական կազմակերպությունների․ Աշոտ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը երեկ ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը`ստորագրված ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի, Լիլիթ Մակունցի և իր` Մխիթար Հայրապետյանի կողմից:

Կից պատգամավորը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսականանհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը»:

Այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

«Նախ պետք է սկսել նախագծի հրապարակումից, կարծում եմ մոտակա օրերին նախաձեռնությունը կհրապարակվի և մենք հնարավորություն կունենանք ծանոթանալու, թե այն ինչ է իրենից ներկայացնում, բայց այս փուլում ես պետք է ափսոսանք հայտնեմ, որ իշխանություններն այս նախագիծը մշակելիս չներգրավեցին լրագրողական կազմակերպությունների, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են հեռուստատեսության խնդիրներով և թե այդ խնդիրներն ինչպես կարելի էր լուծել»,-ասաց նա։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ նախագծի հրապարակումից հետո նոր կարելի է գործնական քննարկումներ կազմակերպել։

Լիդա Եղիազարյան




Լրահոս