Գորիսի բժշկական կենտրոնի 12 բժիշկների թեստավորման արդյունքները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գորիսի ԲԿ -ի 12 բժիշկները , ովքեր շփվել էին կորոնավիրուվ վարակված Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի երգի ուսուցչուհու հետ, թեստավորվել են։

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ 12 բժիշկների մոտ էլ արդյունքները եղել են բացասական :

Հիշեցնենք, որ Գորիսում երեկ գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը Գորիս քաղաքի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից է, ով օրեր առաջ է վերադարձել Երևանից: Հիվանդի շփման շրջանակն այս պահին պարզվում է: Ժամեր առաջ նա տեղափոխվել է Երևան:

Ըստ մեր տեղեկությունների` նրա շփման շրջանակը մեծ է: Մեկուսացված են նաև նրա հետ շփված 12 բժիշկները: Այս պահին վարակվածը Սուրբ Գրիգոր Լուսավրիչ ԲԿ-ում է:




Լրահոս