Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2014-ին մասնակցել է լուրջ վնասվածքով: «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկրի գործակալ Ժորժե Մենդեշի խոսքերով՝ Ռոնալդուի համար 2014 թվականի աշխարհի առաջնությունը կարող էր դառնալ վերջին մրցաշարը կարիերայում։
«Նա ձախ ծնկի լուրջ վնասվածք ուներ: Բժիշկները խորհուրդ չէին տալիս նրան մասնակցել աշխարհի առաջնությունը: Ռոնալդուի փոխարեն ոչ ոք չէր համաձայնի խաղադաշտ դուրս գալ նման վիճակում: Նա ռիսկի ենթարկեց իր կարիերան. բոլորն ասում էին, որ այդպես խաղալը կարող է վերջ դնել նրա ֆուտբոլիստի կարիերային»,- ասել է Մենդեշը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում Պորտուգալիան նույն խմբում էր ընդգրկված Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Գանայի հավաքականների հետ: «Եվրոպական բրազիլացները» անցկացրած 3 խաղում վաստակեցին 4 միավոր եւ զբաղեցրին 3-րդ հորիզոնականը` ԱԱ-2014-ը լքելով խմբային փուլից: Կրիշտիանու Ռոնալդուն այդ մրցաշարում դարձավ 1 գոլի հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան