
Պենտագոնը պաշտոնապես թողարկել է երեք կարճ տեսանյութեր, որոնք պատկերում են «չճանաչված օդային երևույթներ»: Դրանք նախկինում հրապարակվել էին մասնավոր ընկերության կողմից: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Տեսանյութերում չճանաչված թռչող օբյեկտն արագորեն շարժվում է: Տեսանյութերից երկուսում ծառայողները արձագանքում են՝ զարմանալով, թե որքան արագ են շարժվում օբյեկտները: Ռազմածովային նավատորմը հաստատել էր տեսանյութերի իսկությունը նախորդ տարվա սեպտեմբերին: Նրանք այդ տեսանյութերը պաշտոնապես հրապարակել են հիմա, «որպեսզի հստակեցվեն հասարակության կողմից թյուրըմբռնումները՝ շրջանառվող կադրերը իրական են, թե՞ ոչ»: Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Սյու Գոֆը: