ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում գրանցված միջադեպին։
Սիրելի ընկերներ և գործընկերներ,
ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարևոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք և նաև ես նրան կպաշտպանենք:
Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետևալն էր` չհիասթափվես և չնեղվես: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է:
Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման:
Եվ խնդրանքս ձեզ բոլորիդ: Այն օրը, երբ ես կլինեմ իշխանության ներկայացուցիչ և ինձ կպահեմ այնպես, ինչպես պահում են իրենց այսօր իշխանության ներկայացուցիչները (ես դա ինքս չեմ զգա երևի) կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոններից, որովհետև ես լինելու եմ թունավոր պետության և հասարակության քաղաքական, հոգեկան և բարոյական առողջության համար:
Առողջ եղեք! Չնեղվեք!