Որքան գումար է ՊՍԺ-ն ծախսել Նեյմարի վրա. Marca

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Marca պարբերականը հաշվել է, թե որքան գումար է ծախսել ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի հարձակվող Նեյմարի վրա ` նրա փարիզյան ակումբ տեղափոխությունից մինչ օրս:

Բրազիլացու տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ն վճարել է 222 միլիոն եվրո, ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 37 միլիոն եվրո, ինչը 3 տարվա ընթացքում հասնում է 111 միլիոն եվրոյի: Այսպիսով, Նեյմարի վրա ՊՍԺ-ն ծախսել է 333մլն եվրո: ֆուտբոլիստը մասնակցել է ՊՍԺ-ի պաշտոնական հանդիպումների միայն 51% – ին (155-ից 80-ը), քանի որ պարբերաբար վնասվածք է ստացել եւ որոկազրկվել: Ըստ հաշվարկների ` Նեյմարի 1 հանդիպումը ՊՍԺ-ի համար արժենում է 4,16 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոնի ճամբար է տեղափոխվել 2017 թվականին կատալոնական «Բարսելոնայից»: Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 15 խաղի` դառնալով 13 գոլի հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս