Քաղաքացիները կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30-ից ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց հին նմուշի (ոչ կենսաչափական) անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը (հանրությանն առավել հայտնի վիզայի կնիքը) կատարել առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը։

Հիշեցնենք, որ մինչ փոփոխությունը առավելագույն ժամկետ էր սահմանված 5 տարին։

Այսպիսով՝ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալիս կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով և մինչև անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը ստիպված չեն լինի պարբերաբար դիմել անձնագրային ծառայություններ, ՀՀ դեսպանատներ կամ հյուպատոսական ծառայություններ։




Լրահոս