ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր կարեւորագույն ծրագրերից մեկը, որից օգտվում են առանց բացառության բոլոր ուսանողները. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութով է կիսվել և կից գրել.

«Մեր կարեւորագույն ծրագրերից մեկը։ Ընդ որում, ծրագրից օգտվում են առանց բացառության բոլոր ուսանողները։ Լավ սովորողները շատ, վատ սովորողները քիչ»:

Կառավարությունը աջակցում է առկա և հեռակա համակարգում սովորող ուսանողներին։

«Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,֊ ասում է ուսանողուհի Մարիամ Գասպարյանը։ Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։#ArmGov ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Gepostet von ՀՀ կառավարություն am Samstag, 2. Mai 2020




Լրահոս