«Ես նախընտրում եմ քրոջդ». Մատերացին` Զիդանի իրեն գլխով հարվածելու իրական պատճառի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին հիշել է 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը Ֆրանսիայի հավաքականի դեմ եւ պատմել ֆրանաիացիների ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի իրեն գլխով հարվածելու իրական պատճառը.

«Զիդանը գոլի հեղինակ էր դարձել առաջին խաղակեսում եւ Դոմենեկը նրան ասել էր, որ խաղադաշտում հետեւի ինձ: Առաջին ընդհարմանը վատ արձագանքեցի, սակայն ներողություն խնդրեցի, իսկ երրորդ բախման ժամանակ զայրացա: Զիդանն ինձ ասաց.«Մարզաշապիկս կտամ ավելի ուշ», իսկ ես պատասխանեցի, որ դրա փոխարեն նախընտրում եմ նրա քրոջը»,- Մատերացիի խոսքերն է փոխանցում իապանական Marca-ն:

Հիշեցնենք, որ Իտալիան 11մ հարվածաշարով հաղթեց Ֆրանսիային եւ հռչապվեց Աշխարհի չեմպիոն (1:1,5:3`11 մետրանոցներով):

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս