Այսօր ժամը 20:00-ին Արամ Mp3-ն հանդես կգա համերգով Վիվա-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ն իր հերթական անակնկալն է մատուցում:

Ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում կազմակերպում է հերթական առցանց համերգը: Այս անգամ Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցության շրջանակում բացառիկ համերգով ուղիղ հեռարձակմամբ կներկայանա Արամ Mp3-ն: Համերգը հնարավոր կլինի դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Արամ Mp3-ի համերգը տեղի կունենա կիրակի օրը՝ մայիսի 3-ին, ժամը 20:00-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի fb.com/MTSArmenia ուղիղ եթերում: Հեռարձակումը հնարավոր կլինի վիրտուալ իրականության ձևաչափով` 360 աստիճանով՝ «VR Ticket» նախագծի շնորհիվ: Նախագծի շնորհիվ կապահովվի համերգի ակումբային մթնոլորտը:

#Մնատանը, իսկ աստղերը քեզ հյուր կգան




Լրահոս