Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում այրվել են գազի հաշվիչներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 3-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի 2-րդ հարկում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 17 շենքի 8-րդ մուտքում այրվում են գազի հաշվիչներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:02-ին: Մեկ գազի հաշվիչ այրվել է ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ:




Լրահոս