Մարտավարական բարդ իրավիճակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների արագ և ճշգրիտ գործելու հմտությունները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք:


Անձնակազմը հատուկ հնարքների կիրառմամբ գերազանց կատարել է առաջադրված խնդիրները, գրավել պայմանական հակառակորդի բարձրադիր հենակետերը և կազմակերպել պաշտպանություն նոր դիրքերում:

























































































