ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել Եվրոպայի օրվա առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունները համատեղ հայտարարություն են տարածել Եվրոպայի օրվա առիթով։ Ներկայացնում են հայտարարությունը․

«Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է․այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի Հռչակագրի» 70-ամյակը։ 1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանն` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարն, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։ Եվրոպայի պատմության մեծագույն ողբերգության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի տարեդարձի կապակցությամբ, մենք հարգանքի տուրք ենք տալիս միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը, որոնք խարսխված են Եվրոպական միության հիմնարար արժեքների վրա։ «ՔՈՎԻԴ-19» ճգնաժամի ժամանակաշրջանում միավորված լինելը, օգնության ձեռք մեկնելը և Հայաստանի մեր գործընկերներին աջակցելը ծայրաստիճան կարևոր է։ Ապագայի վրա կենտրոնացումը և մարդկանց կյանքի բարելավման ձգտումը մեր ընդլայնվող և ամրապնդվող հարաբերությունների ուղենիշն է։ Այս մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում մեր ընդլայնված գործընկերությունն անցնում է փորձություն՝ ապացուցելով իր ամրությունը և ապագա ներուժը ուղղված դիմակայությանը և արդիականցմանը»:




Լրահոս