Գյումրու լաբորատորիայի տնօրենին ու 5 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշոտ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանի հետ կնքված աշխատանքային թիվ պայմանագրի, ՓԲԸ իրականացնելով աշխատողների աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման գործառույթներ, տնօրինելով ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, իրեն վստահված ՓԲԸ միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2012 թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, վատնման եղանակով հափշտակել է ՓԲԸ պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 8.577.344 ՀՀ դրամը:

Բացի այդ Ա.Շահբազյանը ընկերությունում որպես սանիտար աշխատող Ն.Հարությունյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2012 թ. հուլիսի 21-ից մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 5.159.298 ՀՀ դրամ կաշառք, բացի այդ Հ.Հարությունյանին ընկերությունում որպես սանիտար աշխատանքի ընդունելու, այնուհետև ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար 2014թ. մարտի 3-ից մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում վերջինից մաս-մաս ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերով ՝ 3.701.775 ՀՀ դրամի կաշառք: Էլյա Սարկիսյանի մեղադրանք է առաջադրվել, որ նա 2012թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն Ա.Շահբազյանին, նրան վստահված ՓԲԸ միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, վատնման եղանակով ՓԲԸ պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 4.004.773 ՀՀ դրամը հափշտակելուն:

Կարապետ Պալոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2012 թ. ապրիլի 2-ից մինչև 2018թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն Ա.Շահբազյանին, նրան վստահված ՓԲԸ միջոցներից, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, վատնման եղանակով ՓԲԸ պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.797.845 ՀՀ դրամը հափշտակելուն: Նորիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ որպես սանիտար , իր օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար 2012 թ. հուլիսի 21-ից մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող նույն ՓԲԸ տնօրեն Ա.Շահբազյանին մաս-մաս տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.159.298 ՀՀ դրամ կաշառք:

Համլետ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ որպես սանիտար, աշխատանքի ընդունվելու , ինչպես նաև ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար 2014թ. մարտի 3-ից մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող նույն ՓԲԸ տնօրեն Ա.Շահբազյանին մաս-մաս տվել է առանձնապես խոշոր չափերով ՝ 3.701.775 ՀՀ դրամի կաշառք:

Քնար Մանուկյան




Լրահոս