ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի հետ այսօրվա ծեծկռտուքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում անդրադառնում է այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

«Կուսակցականներն ինչ սխալ անեն, պետք է պահպանի նրանց։ Ես կետեր եմ գրել և ուզում եմ կետերով անդրադառնալ դրանց։ Ծրագրի հաշվետվության ժամանակ ես ելույթ չունեցա, երեկ իշխող ուժի պատգամավորներն էին խոսում, ես ուզում էի կենտրոնանալ այն հատվածի վրա, երբ վարչապետը խոսում էր թալանը հետ չբերելու մասին։ Ես ցանկանում էի մոդել առաջարկել, թե ինչպես կարելի է ապօրինի հարստացածը ետ բերել։ Բայց Բաբկեն Թունյանն ամբիոնից օգտագործեց սրիկա, այլ բառեր և կեսը մեզ նայելով ու բողոքում էր, որ իր հեռախոսահամարն ենք տվել, քաղաքացիները զանգում են իրեն», – նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև: Բանը հասավ նաև նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը մեջքից հարվածեցին Մարուքյանին: Ծեծկռտուքին մասնակից եղան գրեթե բոլոր պատգամավորները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս