Մանրամասներ Աչաջուրում տեղի ունեցած ավազակային հարձակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ն այսօր հայտնել էր, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն  պատկանող ջերմոցային տնտեսության վրա։ ArmLur.am-ի տեղեկություններով, ավազակային հարձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը, եղբորորդին:

Մասնավորապես, հարձակումը եղել է ջերմոցային տնտեսության վրա և Քոքոբելյանները գնացել են դեպքի վայր, որից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը։ Այժմ գործով զբաղղվում են ոստիկանները, սակայն տեղեկացանք, որ տնտեսության վրա հարձակվողներին դեռ չեն գտել։

ArmLur.am-ի  հետ զրույցում Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, թե միջադեպին մասնակից Քոքոբելյանները վնասվածքներ են ստացել։ Նա մանրամասնեց․ «Տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում։ Անվտանգության աշխատակիցն ահազանգել  է ոստիկանություն, ապա նաև Քոքոբելյաններին։ Քոքոբելյանները հասել են այն պահին, երբ փորձել են հարձակում իրականացված անինք փորձել են պահակակետի պատուհանից դուրս քաշելով հանել անվտանգության աշխատակցին, որից հետո էլ հարձակվել են Քոքեբելյանների վրա։ Այժմ ոստիկանությունը փնտրում է հարձակումն իրականացրած անձանց, մեկին էլ արդեն գտել են», – նշեց նա։

Հավելենք, որ ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։ Նշենք, որ Վաչիկ Քոքոբելյանը ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է, Սևադա Քոքոբելյանը և Յուրի Քոքոբելյանը`որդին եւ եղբորորդին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս