ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ինչ է կատարվում դատարանի դիմաց՝ Քոչարյանի վճռի հրապարակումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Հիեցնենք, որ մայիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը եւ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որեւէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը:

Ինչ իրավիճակ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց: ArmLur.am-ը լուսանկարներ է ներկայացնում:




Լրահոս