Հակառակորդը 30 րոպե գնդակոծել է գյուղը. մանրամասներ սահմանամերձ Բերքաբերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր հակառակորդը ժամը 14։00-ի սահմաններում գնդակոծել է համայնքը, որի արդյունքում վնասվել են 3 տան տանիքները։

«Կրակոցները տևել են մոտ 30 րոպե, որից հետո դադարել են։ Գյուղում այս պահին ամեն ինչ նորմալ է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին,  ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան։

Լիդա Եղիազարյան




Լրահոս