ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե իմ տղան էս հարցում որևէ մեղավորություն ունենար, ես անգամ չէի գա էս դատարանի դռները. Առաքել Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ  ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքից ազատելու հարցի քննությունը: Սակայն դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ  ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։ Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

ArmLur.am-ը նիստից հետո զրուցել է նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս