Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել ու հայտնել, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է իր ֆիզիկայի ուսուցիչը։ Մարզպետը մասնավորապես գրել է․
«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ այս չարաբաստիկ համավարակի հետևանքով՝ կյանքից հեռացավ ֆիզիկայի իմ ուսուցիչը, վաստակաշատ մանկավարժը, մեր դպրոցի երկարամյա փոխտնօրենը, ՄԵՐ Սիրականյանը…
Ցավակցում եմ Սիրականյանների ընտանիքին, ուսուցչական կոլեկտիվին, մեր համագյուղացիներին։
Խնդրում եմ ԲՈԼՈՐԻԴ, հետևե’ք պարետատան ցուցումներին…»։