Կարմիրգյուղում կասֆալտապատվեն փողոցների հատվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Հովհաննես Շիրազ եւ Սերգո Ավետիսյան փողոցներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67 միլիոն 485 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 40 միլիոն 491 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 26 միլիոն 994 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը:

Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի տեղեկացմամբ՝ Հովհաննես Շիրազ փողոցն ասֆալտապատվելու է 679, Սերգո Ավետիսյան փողոցը՝ 440 գծամետր երկարությամբ: Հովհաննես Շիրազ փողոցի հատվածը կասֆալտապատվի 3 720 , իսկ Սերգո Ավետիսյան փողոցի մի հատվածը՝ 2 932 քմ մակերով: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով նշված փողոցներում կկառուցվի ջրահեռացման համակարգ:




Լրահոս