ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Ստեփանակերտում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Արայիկ Հարությունյանի եւ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: