Ինչու է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Factor.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ վաղ առավոտյան Երևանի Կենտրոնից՝ Բուզանդ 13 հասցեի նորակառույց շենքից, ԱԱԾ մի խումբ զինված աշխատակիցներ բերման են ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին՝ Արսեն Մկրտչյանին։ ArmLur.am-ին այս դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մեր նախնական տեղեկություններով, վերջինիս բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ վերջինիս մտերիմ շրջապատը հայտնել է, որ նա վերջին շրջանում շատ խեղճացած վիճակում էր և առողջական խնդիրներ ուներ: Շատերին է զարմացրել այսօրվա տեղի ունեցածը: Ավելին, հարազատներից շատերն այսօր ԱԱԾ են ներկայացրել փաստաթղթեր՝ զենքերի օրինականության հիմքերի հետ կապված:




Լրահոս