Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվեց: Այսուհետ Արսեն Արծրունին պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, այսինքն՝ օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ազատության մեջ: Այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է փաստաբան Նարեկ Ալոյանը:
«Այսպիսով՝ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին դարձավ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ցմահ դատապարտյալը, ով պատիժը կրելու է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում»,- գրել է նա։
Այսպիսով՝ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին դարձավ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ցմահ դատապարտյալը, ով պատիժը կրելու է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում: