Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական: Մյուս 12-ի պատասխանները հայտնի կլինեն վաղը:
Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որոնցից 10-ը առողջացել են:Բուժվողների առողջական վիճակը բժիշկներ գնահատում են բավարար: