Երգչուհի Շպռոտը օրեր առաջ հանրության դատին է ներկայացրել իր նոր «Ալո, դու ես» երգի տեսահոլովակը: Երգը ի սկզբանե պատկանում է Արմենչիկին, ում համաձայնությամբ նա երգին նոր շունչ ու երանգ է հաղորդել: «Ժողովուրդ»-ը Շպռոտի հետ խոսել է տեսահոլովակի ստեղծաման եւ մտահղացման մասին:
-Շպռո՛տ, օրեր առաջ կայացավ Ձեր եւ ամերիկաբնակ երգիչ Արսենի նոր երգի` «Ալո՛, դո՞ւ ես», տեսահոլովակի պրեմիերան: Կպատմե՞ք, երգի ստեղծման մասին, ինչպե՞ս ընտրեցիք այս երգը:
-Ես եւ Արսենը որոշեցինք միասին դուետով հանդես գալ, իհարկե երգի ընտրությունը մի քիչ երկար տեւեց, քանի որ ինձ համար ամենակարեւորը երգի ընտրությունն է, եթե երգի ընտրությունը սխալ լինի, ապա ամբողջ աշխատանքը ճիշտ չի գնա: Արսենն էլ բավականին ճաշակով մարդ էր, ու մենք միասին մի քանի ամիս որոշում էինք, թե որ երգի հիման վրա պետք է նկարահանենք տեսահոլովակ, ո՞րն է ավելի ճիշտը, անընդհատ Արսենն ինձ ուղարկում էր երգեր, ես էի ասում՝ ոչ, հետո ես էի ուղարկում, նա էր ասում՝ ոչ, հետո մի անգամ նստած էինք ընկերներով, անընդհատ մտքիս այդ արտահայտությունն է գալիս «Ալո՛, դո՞ւ ես, հելո՛, դո՞ւ ես», ու ասում եմ այ մարդ այս ինչ երգ է, ով է գրել, ով է երգում, եւ յութւբով փնտրելուց հետո գտա, որ Արմենչիկն է երգել, երիտասարդ ժամանակ: Արմենչիկն է գրել երգի բառերն ու երաժշտությունը:
-Իսկ ինչպե՞ս իր համաձայնությունը տվեց Արմենչիկը:
-Զանգեցի Արմենչիկին , ասեցի Արմեն ջան որոշել ենք քո երգը թարմացնենք, նոր շնչով մատուցենք, քո թույլտվություն ենք խնդրում կարելի է երգել, ասեց այո’, իհարկե կարելի է երգել: Դա առաջին քայլն էր, որ արեցինք ու սկսեցինք աշխատել Լազարոյի հետ, իր հետ եմ սիրում աշխատել, ու շատ վստահում եմ: Ամենահետաքրքիր աշխատանքը կատարվեց հենց նրա հետ, տարբեր բիթեր, բասսեր, հարմոնիա, դա այդպես միայն թվում է, թե հեշտ է, իրականում ահռելի աշխատանք է, մենք մտածում ենք մարդկանց մասին` բիթը չխանգարի, ծանր չլինի, մարդիկ լսելուց իրենց սրտի մեջ թեթեւ ուրախություն զգան, ականջահաճո լինի երգը, եւ քանի որ մենք շատ սիրում ենք կլառնետ իմ երգերի մեջ, որոշեցինք լավագույն կլառնետիստ` Հրանտոյին հրավիրել, ով այդ ժամանակ մեր բախտը բերեց Նահանգներում էր, եւ շատ սիրուն է նվագել, ոճը շատ լավն է: Այդպես կամաց-կամաց ստեղծվեց երգը, ու աշխատանքի ընթացքում հասկացանք, որ լավ է ստացվում :
-Ձեր կերպարն այս անգամ էլ, ինչպես մնացած տեսահոլովակներում, շատ վառ էր: Ինչպե՞ս եք ընտրում , թե ինչ ոճով պետք է հանդես գաք տեսահոլովակում, ո՞վ է զբաղում այդ ամենով:
– Իրականում ես ինչ Միացյալ Նահանգներում եմ իմ ոճով զբաղվում եմ միայն ես, ես եմ իմ ոճաբանը, իսկ Երեւանում տարբեր ոճաբանների հետ եմ աշխատել: Ինչ տեսնում եք տեսահոլովակի մեջ յուրաքանչյուր դետալ իմ աշխատանքն է, չկա մեկը, որ կոնկրետ զբաղվի, բացի ինձանից, ես ինձ այդ հարցում շատ եմ վստահում:
-Տեսահոլովակի եւ Ձեր «բաց» կերպարի մասին ի՞նչ արձագանքներ եք լսել:
-Կերպարները ես եմ ընտրում, կարող է Միքելանջելոյի աշխատանքից կամ Վան Գոգի աշխատանքներից ոգոշնչվելով՝ միքսեմ, պատկերացնեմ , ինձ այդ նկարի մեջ, ուրիշ մարդկանց, ընդհանրապես նկարներն ինձ ոգեշնչում են, որ ես նրանց տամ պատմություն, անհայտ արտիստներին հատկապես: Այն, ինչը, որ իմ աչքը կտրեց , ես կարող եմ նրան տալ վիդեո պատմություն: Հրանտոյի անունը տեսահոլովակում «քումֆլու է», որը նշանակում է գրիպ, որը դուրս է գալիս պաշտպանելու մեզ վիրուսից, բարձերի չելենջը, որը ինստագրամում շատ հայտնի էր, մենք բարձից շորեր հագանք, զուգարանի թուղթ, որը անծկեղծ ասա վախենում էի օգտագործել, մտածում էի էսթետիկ չի դիտվի, բայց քանի որ թեմայի մեջ էր , որոշեցինք օգտագործել: Տեսահոլովակի օպերատորը Վահան Մարգարյանն է շատ տաղանդավոր երիտասարդ: Բնակարանը այդ դժվարին ժամանակում անվճար տրամադրել է Դոմինիկը:
-Օրեր առաջ շոու-բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրեցին ռեստորանային համալիրների գործունեությունը սահմանափակ պահելու համար: Հետեւու՞մ եք Հայաստանում կատարվող իրադարձություններին, ի՞նչ կարծիք ունեք:
-Այո՛, հետեւում եմ եւ տեսնում, որ ոչ միայն արտիստների կողմից դժգոհություն կա, կարծում եմ շատ բնական է՝ մարդիկ հոգնել են այս վիճակից: Այս տեղ էլ մարդիկ բողոքի ցույցեր են անում, կան նաեւ մարդիկ, որ չեն հավատում, ռեստորանները փակ են, եթե Հայաստանում հույս կա , որ կբացվի, ապա այստեղ այդ հույսն էլ չկա: Ես հասկանում եմ մարդկանց վրդովմունքը, բայց նաեւ հասկանում եմ պետական այրերի զգուշությունը, ես իրականում չգիտեն, հիմա դա կա, թե չկա, այստեղ պետությունը բոլորին վճարում է: Համբերություն եմ մաղթում մեր ժողովուրդին, ես պատկերացնում եմ առանց աշխատանք ինչքան դժվար է: Ես հիմա չեմ աշխատում եւ պետությունից գումար եմ ստանում եմ, նույնիսկ, եթե չկարողանամ տան վարձը վճարել պետությունն այն բաշխում է մեկ տարվա վրա:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը