«Շերեմետևոյում» վայրէջք կատարելիս ուղևորատար օդանավ է հրդեհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Airbus ուղևորատար ինքնաթիռից կրակի արտանետում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է interfax.ru-ն ՝ հղում կատարելով իր աղբյուրին:

«Թռիչքուղուն դիպվելուց հետո օդանավի պոչային հատվածում գտնվող օժանդակ ուժային համակարգից կրակի արտանետում է տեղի ունեցել։ Ամենայն հավանականությամբ, պատճառը վառելիքի մնացորդների այրում է եղել»,- ասել է գործակալության աղբյուրը:

Հաղորդվում է, որ օդանավը ներքին չվերթ է իրականացնելիս եղել ։ Միջադեպ պահին ուղևորներն ինքնաթիռում են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել:




Լրահոս