ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր քրեական գործ «Ֆլեշ» ընկերության շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր քրեական գործ Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության շուրջ :

Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ Հայկ Հայկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա , օգտագործելով գույքի նկատմամբ իր ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված`«Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գույքը՝ վերջինիս պատճառելով ընդհանուրը 1.109.820 ՀՀ դրամ գումարին համարժեք խոշոր չափերի գույքային վնաս:

Հայկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին, իսկ ահա գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովող «Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս