Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կորոնավիրուսի վարակվածության նոր դեպքեր են հայտնաբերվել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնին, հայտնում է, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա հաստատված 50 դեպք:
Նա նաև հայտնում է, որ այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ. սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է: