Նվազագույն աշխատավարձը՝ 320 հազար դրամ. պարեկային ծառայություն ստեղծելու մասին օրինագիծը հաստատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր պարեկային ծառայություն ստեղծելու մասին օրինագիծը։

Ըստ այդմ, Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում կտրվի 2021թ. 1-ին եռամսյակին:

Պարեկային ծառայությունում աշխատանքի համար դիմորդների ընդունելության Ժամկետները հետևյալն են.

• Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ. հունիս
• Ընդունելության քննությունները՝ 2020թ. հուլիս
• Դասընթացների սկիզբը՝ 2020թ. սեպտեմբեր
• Ուսուցումը՝ 5 ամիս

Դիմորդներին ներկայացվող պահանջները՝

  • 18-35 տարեկան ցանկացած անձ, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն
  • Անցել է պարտադիր զինվորական ծառայություն (տղամարդկանց դեպքում)
  •  Ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում
  •  Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն

Վարձատրությունը՝

Ուսման ընթացքում՝ 68.000 ՀՀ դրամ կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։
• Ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դրամ (հարկված՝ 237.400դրամ):




Լրահոս