ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների սպանության գործով հայտարարվեց նախաքննության ավարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականին 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության գործով հայտարարվել է նախաքննության ավարտ :

Հիշեցնենք, որ ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան ճանաչվել է մեղսունակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից:

Պարզվել է նաեւ, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն: Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանների վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին՝ 16-ամյա Հրաչ ու 18-ամյա Սարգիս Գալստյաններին:

«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 16-ամյա Հրաչ Գալստյանի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել էր, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն. նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:

Եվ, ահա, 4 ամիս անց իրավապահները ստացել են փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա էլ պարզ է դարձել, որ անչափահաս տղան մեղսունակ է: Ասել է թե՝ նա գիտակցաբար է գնացել այդ քայլին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս