Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք, մահվան 12 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում գրանցվել է մահվան 12 դեպք:

«Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,- գրել է մարզպետը:




Լրահոս