Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։00-ի սահմանում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել։