Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-
ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ
անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի
Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապառնացել կյանքին ու առողջությանը՝
նաև ուղարկելով համապատասխան հաղորդագրություն:
ՀՀ գլխավոր դատախազությունից հարղոդումն ուղարկվել է ՀՀ Ոոստիկանության ՔՈ գլխավոր
վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Էդմոն Մարուքյանը տվել է նույնաբովանդակ հաղորդում,
պնդել բողոքը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների
հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության
և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ
հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ այսօր մոտ երկու ժամ քննիչներն Ազգային ժողովում հարցաքննել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի քաղաքացի և սպառնալիքներ հնչեցնում Մարուքյանի հասցեին: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարուքյանը փորձել է կապ հաստատել քաղաքացու հետ՝ հասկանալու համար, թե որն է խնդիրը, և ինչու է քաղաքացին սպառնում պատգամավորին:




Լրահոս