Armlur.am-ի տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը չի գործում արդեն մի քանի ամիս՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ու այնտեղի աշխատողները այդ ժամանակահատվածում զրկվել են աշխատավարձից: Ըստ մեր տեղեկությունների, վերջերս խաղատան տնօրինությունը այնտեղի աշխատակիցներին բոլորին բաժանել է 100 դոլար ու հայտարարել, որ այն ոչ թե աշխատավարձ է, այլ խաղատան գործելուց անմիջապես հետո այն պետք է վերադարձնել:
Ըստ մեր տեղեկությունների, աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ դեռեւս մարտից չաշխատող խաղատան աշխատակիցներն այդքան վնաս են կրել, աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո պարտավորեն են այդ գումարը վերադարձնել:
Armlur.am լրատվականն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, որը հայտարարեց,. «Ես որևէ տեղեկատվություն բնականաբար չունեմ, «Շանգրի Լան» հավատարմագրային կառավարման հանձնված բիզնես է»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ