Հունիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արման Սարգսյանին` կատարած աշխատանքի համար և խոսեց ոստիկանության ծառայության մասին։ Անդրադառնալով ոստիկանության կատարած աշխատանքներին՝ վարչապետը հատկապես կարևորեց համավարակով պայմանավորված՝ արտակարգ ռեժիմով ծառայությունը:
Արման Սարգսյանը երախտագիտություն հայտնեց վարչապետին` վստահության համար, նշելով, որ ծառայությունն իրականացրել է մեծ պատվով և պատասխանատվությամբ:
Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով վարչապետին բարձր վստահության համար, հավաստիացրեց, որ լավագույնս կկատարի կառույցի առաջ դրված խնդիրները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ