Արցախում ևս դիմակ կրելը դառնում է պարտադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել (https://bit.ly/2XMTAtm): Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և հանրային սննդի օբյեկտներում՝ որոշ բացառություններով, թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

Պարետի ստորագրած մեկ այլ որոշում (https://bit.ly/30p0zdz) վերաբերում է հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային աշխատանքներին: Մասնավորապես, մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հակահամաճարակային աշխատանքները համակարգելու նպատակով կկազմավորվեն հակահամաճարակային արագ արձագանքման խմբեր: Դրանց կազմավորման, ընդհանուր ղեկավարման և համակարգման գործառույթը վերապահված է շրջանների վարչակազմերի ղեկավարներին(Ստեփանակերտի դեպքում՝ քաղաքապետին) կամ վերջիններիս որոշմամբ՝ նրանց տեղակալներին կամ աշխատակազմերի ղեկավարներին:




Լրահոս