ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային ծառայողները կապահովվեն բնակարանով. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը: Որոշման նպատակն է շուրջ 345 հանրային ծառայողի համար ապահովել բնակարանի ձեռքբերման հասանելիություն: Շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի ընթացքում:

Բնակարանները շահառուներին նախատեսվում է հանձնել երկու փուլով. մինչև 2023 թ. ապրիլ կհանձնվեն 200, մինչև 2023թ. օգոստոս՝ 145 բնակարան: Բնակարանների ընհանուր մակերեսի 1 քառ. մետրի արժեքը ներքին հարդարմամբ՝ 345 000 դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, վարկի մարման ժամկետը մինչև վարկառուի կենսաթոշակի տարիքի լրանալը, բայց ոչ ավելի քան 20 տարի:

Բնակարանները և ավտոկայանատեղերը բաշխվելու են վիճակահանությամբ: Ընդ որում, շահառուներն ազատ են ավտոկայանատեղ ձեռք բերելու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս