Թալինում վազանց կատարելու շուրջ վիճաբանությունն ավարտվել է 4 անձի դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 16-ից 19 տարեկան չորս երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդները հունիսի 2-ին Արագածավան գյուղում վազանց կատարելու շուրջ վիճաբանել են նույն գյուղի 21-ամյա բնակչի և նրա ընկերների հետ։ Վիճաբանության ընթացքում Արագածավանի 21-ամյա բնակիչն իր մոտ եղած սուր-կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել երիտասարդներին։

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

 




Լրահոս