Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը և Կարեն Կարապետյանը հանդիպել են. ՌԴ ուղղությամբ կզբաղվի Կարապետյանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երևանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային և էքստրեմալ իրավիճակն են եղել:

Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձևավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան առկա խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։

Տվյալ հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, համաձայն որի՝ Մանուկյանը, Բագրատյանը և Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները։

Այսպիսով, ՌԴ հետ նախատեսված քայլերի ու խնդիրների հստակեցման ուղղությամբ պատրաստվում է զբաղվել Կարեն Կարապետյանը, ԵՄ հետ ճգնաժամային թեմաների հետ տարվող աշխատանքների պարտականությունները դրվել են Հրանտ Բագրատյանի վրա, իսկ Չինաստանի հետ փորձի փոխանակման ու ճգնաժամային քաղաքականության պատասխանատուն կլինի Վազգեն Մանուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս