2 առողջացած ու 2 ծանր վիճակում գտնվող պացիենտ․ ինչ իրավիճակ է Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի, հայտնում են տեղեկատվական շտաբից։
«Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:

Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք։




Լրահոս