Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շտապօգնության աշխատակիցները պարգևատրվելու են։
«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվել են, թե ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար», – հայտարարել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը: