Այսօր լրագրողները Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հարց ուղղեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունների մասին, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի: «Ես, Կոտայքում գործելով և ապրելով, լսել եմ այդ հայտարարությունները, ինձ համար կարծես թե այդ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել քաղաքական դաշտում: Կոտայքում ամենաշատ են նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչ համայնքի ղեկավարներ փոխվել», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում