Հարգելի գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ լուսաբանելու «Կորոնավիրուս. առաջնագծում պայքարողները» թեմայով առցանց քննարկումը, որը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 19:00-ին:
Քննարկումը կանդրադառնա այն հարցերին, թե ինչպես են ներկա իրավիճակում գործում մարդասիրական աշխատանք իրականացնողները, ինչ խոչընդոտների են հանդիպում նրանք եւ նրանց կազմակերպությունները, ինչն է նրանց ուժ տալիս՝ շարունակելու իրենց աշխատանքը, ինչպես նաեւ ցույց տալու աշխարհին, թե ինչպես կարող են սովորական մարդիկ հսկայական փոփոխություն բերել:
Բանախոսներն են՝
Քոմֆորթ Էրո՝ Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկյան ծրագրի ղեկավար, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ
Էնդրյու Հադսոն՝ «Քրայսիս էքշըն» (Crisis Action) կազմակերպության գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ
Սեբաստիան Յունեման` CADUS ՀԿ հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ
Սունիտա Քրիշնան՝ «Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր, 2018 թ. «Ավրորայի» հերոս
Քննարկման լեզուն՝ անգլերեն, կապահովվի հայերեն եւ ռուսերեն համաժամանակյա թարգմանություն:
Քննարկման մոդերատոր՝ Նիկոլա Ստանիշ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն։
Լուսաբանման համար, խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղմամբ. https://clck.ru/Nscc6
Շնորհակալություն համագործակցության համար: