![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/1197e51577e727b37e6ed0a14c4ca41c_XL.jpg)
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում (https://u.to/1QC4GA), համաձայն որի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:
Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Շահումյանի շրջանի համայնքները վարակի տարածման օջախներ չեն և այլևս վտանգ չեն ներկայացնում: