Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկեց: Նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Մարտի 16-ին հայտարարաված արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Սա արդեն երրորդ դեպքն է: Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա պատգամավորները նաև հարցեր ուղղեցին վարչապետին: ԲՀԿ-ական Արման Աբովյանի հարցը կրկին վերաբերում էր թեստավորումներին: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թեստեր անելուց հետո նաև ժամանակ է հարկավոր՝ դրանց պատասխանները ստանալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում